Ես չեմ կասկածում ընդդիմության բարեխղճությանը, բայց կասկածում եմ իրենց կարողություններին․ Արտաշես սարկավագ
Քաղաքական
19:18 02/02/2026
Հայաստան

Ես չեմ կասկածում ընդդիմության բարեխղճությանը, բայց կասկածում եմ իրենց կարողություններին․ Արտաշես սարկավագ

Շիրակի թեմից Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը Միքայել Սրբազանի եղբորորդին է, կասկած չունի, որ դատարանը կբավարարի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Նրա համոզմամբ՝ դատավորների որոշումներն արդեն կանխատեսելի են։

«Երկար մտածելու խնդիր չկա, բնականաբար, կերկարացնեն կալանքը, խափանման միջոցը կպահպանեն»,- ասաց նա։

Անդրադառնալով ԶՈՒ-ում հոգևոր առաջնորդության հետ կապված Պաշտպանության նախարարի որոշմանը, Արտաշես սարկավագն ասաց․ «Եես անձամբ շատ գնդերեցների ճանաչել եմ ու իրենց ծառայության ընթացքից խոսել են, պատմել են։ Կարող եմ ասել՝  շատ կարևոր էր գնդերեցների ներկայությունը բանակում՝ և՛ զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված, և՛  զինծառայողներին պաշտպանելու։ Քրիստոս մեզ ասում է, որ ծառը պտուղներով է ճանաչվում և պետք է մենք գործով ճանաչենք մարդկանց։ Իրենք իրենց քրիստոնյա են անվանում՝ հայ եկեղեցու հետևորդ, բայց իրենք նույն եկեղեցին, որին իրենց հայրն են համարում, մայրն են համարում, դուրս են հանում բանակից։ Հակառակ դեպքում՝ որևէ իմաստ չուներ գնդերեցների ինստիտուտը լուծարելու»։

Նրա կարծիքով՝ չի հաջողվել գնդերեցներին միացնել իրենց տխրահռչակ շոուին, ստիպված արդեն որոշել են գնդերեցների ինստիտուտը ցրել։

« Այն միանշանակ վնասում է առաջին հերթին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և զինվորներին։ Այս մասին ավելի շատ պետք է մտածի ազգաբնակչությունը, քան՝ մենք։ Մենք մեր ծառայությունն ենք անում իրենց համար։ Հիմա իրենք զրկվելու են այդ ծառայությունից, իրենց զավակները ավելի քիչ բարվոք, ոչ հոգևոր մթնոլորտում են ծառայելու և հոգևորականների ծառայություններից չեն կարողանալու օգտվել, ինչի կարիքը, որ միանշանակ շատ ունեին»։

Սարկավագի խոսքով՝ այս հարցերը քաղաքական խնդիրների հետ է կապված, հետևապես ընդդիմությունը ևս անելիք ունի։

«Այս հարցերը նաև քաղաքական լուծումներ են պահանջում։Ես հոգևորական եմ, սարկավագ եմ և դեռ, կոնկրետ լուծումներ չեմ կարող առաջարկել, բայց պետք է մտածենք այդ առումով՝ ի՞նչ կարող է քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու ցավոք սրտի՝ սեփական պետությունից, քանի որ այսօր մեր պետությունը աշխատում է մեր ազգի դեմ։  Ես չեմ կասկածում ընդդիմության բարեխղճությանը, բայց, թող ինձ ներեն, կասկածում եմ իրենց կարողություններին։ Եթե իրենք կարողություններ ունենային մասնագիտական և եթե պատահական մարդիկ չլինեին այնտեղ միգուցե ավելի ռեալ լուծումներ առաջարկեին և այսօր գոնե քայլեր անեին, ժողովուրդն էլ կտեսներ այդ լուծումները և կգնար իրենց հետևից»,- ասաց Արտաշես սարկավագը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես չեմ կասկածում ընդդիմության բարեխղճությանը, բայց կասկածում եմ իրենց կարողություններին․ Արտաշես սարկավագ